Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել է Լայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում 24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր համալիրը․ մասնակցել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը Իրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին 

Փաշինյանն արձագանքել է Պուտինի հայտարարությանը

Արտաքին Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ այդ Հայաստանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, և ոչ թե Մոսկվան։

Պետրոս Ղազարյան - Իր վերջին ասուլիսում Պուտինն ասում է, թե այդ Հայաստանն է, որ հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, Դուք հայտարարեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Ընդ որում, անակնկալ, Ռուսաստանին տեղյակ չպահելով այդ մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ այդ թեման քննարկվել է շատ, առնվազն 2022 թվականի սեպտեմբերից հետո: Բայց եկեք պրոցեսներն իրոք գույքագրենք, փաստացի գույքագրենք: Երբ 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, այդ հայտարարությունները հրապարակային են, այդ հայտարարություններն այսօր էլ կան սոցիալական ցանցերում, եթե չեմ սխալվում վիդեո տարբերակով, ես այդ հայտարարությունների մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն այդպիսի հայտարարություն է պատրաստվում անել, իմացել եմ մամուլից: Սա 2020 թվականի նոյեմբերը և դեկտեմբերն են:

Եվ այդ հայտարարությունն, իմ ընկալմամբ, հակասել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Հաջորդը, 2021 թվականին տեղի են ունեցել Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, մենք բնականաբար այդ հարցով դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Ռուսաստանի Դաշնությանը, ընդ որում, և ՀԱՊԿ-ի հետ առանձին, և Ռուսաստանի հետ ունենք այլ իրավապայմանագրային բազա: Տեղի է ունեցել զրո արձագանք:

Ընդ որում, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էլի Սոթք-Խոզնավարի դեպքերի վրա։ Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Ազգային ժողովը լուծարվել է, և հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ, այսինքն` իմ հրաժարականը եթե չեմ սխալվում ուժի մեջ է մտել մայիսի 10-ին կամ 11-ին։ Դրանից հետո, կամ այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Ուղղակի ժամանակագրությունն եմ ասում` ոչ մի բան նկատի չունենալով։ Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունն ասենք այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։

Մենք հասկանում ենք չէ՞ դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։ Զրո արձագանք ՀԱՊԿ-ից և զրո արձագանք Ռուսաստանից։ Ընդ որում, այն ժամանակ էլ մեր ընդդիմությունն ասում էր` լավ չեք դիմել, այս հոդվածի փոխարեն դիմել են ուրիշ հոդվածով, դրա համար էլ ռեակցիա չի եղել։

Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց։ Էլի զրո արձագանք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից, որից հետո 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիր ստորագրվեց, որն ասում էր հետևյալը. Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները բարձրացվում են ստրատեգիական մակարդակի` միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա։ Ընդ որում, կողմերը պարտավորվում են չկատարել այնպիսի գործողություններ, որոնք մյուս կողմի մեկնաբանությամբ հակասում են իրենց ազգային շահերին։ Դրանից հետո տեղի են ունենում Փառուխի իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում։ Զրո արձագանք ռուս խաղաղապահների կողմից։ Որից հետո` 2022 թվականին, իմիջիայլոց, հետեւյալն է տեղի ունենում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Խովաևն է գալիս տարածաշրջան` առաջարկներով։ Եվ այդ առաջարկների մեջ հետևյալն է` եկեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգենք։ Մենք ասում ենք` համաձայն ենք։ Խովաևը մեզ է հանձնում այդ փաստաթուղթն օգոստոսին և գնում Բաքվում է հանձնում այդ փաստաթուղթը։

Հաջորդ անգամ Խովաևը գալիս է տարածաշրջան 2022 թվականի սեպտեմբերի 11-ին, կամ 12-ին: Սկզբից գնում է Բաքու: Իմիջիայլոց, մենք ասում ենք, որ համաձայն ենք: Ի հեճուկս այս նախընթաց իրադարձությունների՝ եթե այսպիսի առաջարկություն է բերվում՝ մենք համաձայն ենք այս առաջարկությանը: Ադրբեջանը մերժում է այդ առաջարկությունը: Սա ոչ պաշտոնապես, և պաշտոնապես պատասխան ստանալու համար Խովաևը տարածաշրջան է գալիս 2022 թվականի սեպտեմբերի 11-ին, թե 12-ին: Սկզբից Բաքու է գնում և հետո գալիս է Երևան: Այսինքն, երբ Խովաևը ժամանում է Հայաստանի Հանրապետություն` տեղի է ունենում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Նորից զրո արձագանք Ռուսաստանի կողմից` ի հեճուկս մեր պաշտոնական դիմումների, և զրո արձագանք ՀԱՊԿ-ի կողմից: Ընդ որում՝ զրո արձագանք ասելով ես նկատի չունեմ, որ արտգործնախարարության խոսնակը չի մեկնաբանել իրավիճակը, հասկանալի է չէ՞, որ ես արձագանք ասելով նկատի ունեմ պայմանագրերով նախատեսված անվտանգության ապահովման աջակցության հարցում արձագանք:

Եվ 2022թ. հոկտեմբերի 6-ին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մենք արձանագրում ենք Ադրբեջանի հետ խաղաղության գնալու մեր պատրաստակամությունը: Եվ արձանագրում ենք այն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչ արձանագրել է Ռուսաստանն իր և Ադրբեջանի միջև, այսինքն՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների վերահաստատում է տեղի ունեցել: Եվ դա միակ միջոցն էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերահաստատելու: Պատճառահետևանքային կապերը ես կարողացա՞ նկարագրել: Այսինքն, ըստ էության, ի՞նչն էր ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմը, պարզվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված պրոբլեմն ինչի՞ մեջ էր, որովհետև իրենք ասում են՝ մենք գանք, դիտորդներ լինեն: Ասում ենք՝ դիտորդներ գան, ի՞նչ անեն: Պատասխանը չկա:

Եվ երկրորդը՝ մենք ասում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի պատասխանատվության գոտին ֆիքսեք: Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, չէ՞, Հայաստանի Հանրապետությունը նշանակում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է, ֆիքսեք, ո՞րն է այդ պատասխանատվության գոտին, որովհետև մենք ունենք իրավիճակ, երբ այդ պատասխանատվության գոտին խախտվել է, ընդ որում՝ այս ընկալումը մենք չենք առաջարկել: Մեր պայմանավորվածությունների հիմքում եղել է այն, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համար: Մենք ասում ենք՝ կարմիր գիծը խախտվել է, իրենք ասում են՝ ոչ, ոնց որ թե կարմիր գիծը չի խախտվել: Ասում ենք՝ շատ լավ, այս թուղթը, այս գրիչը` գծեք ձեր ասած կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Ընդ որում՝ ասում ենք մեր մեկնաբանության հետ եթե համաձայն չեք, խնդիր չկա, դուք ձեր ձեռքով գծեք այդ կարմիր գիծը, հասկանանք՝ այդ կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Իրենք ասում են՝ չենք կարող այդ կարմիր գիծը գծել: Նշանակում է` դուք Հայաստանում կարմիր գիծ չունեք, դուք Հայաստան գալիս եք ի՞նչ անեք:

Պետրոս Ղազարյան – Իմիջիայլոց, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակն ասաց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծ մասամբ հենց Հայաստանի պատճառով չեն կատարվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: Այսինքն՝ դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, թող մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն, ով ի՞նչ պարտավորություն չի կատարել: Այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվի՞, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն:

Ուզում եմ նորից ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղ գործուղվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա: Եվ Դաշնային ժողովի այդ որոշման մեջ գրված է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը:

Պետրոս Ղազարյան - Նրանք նաև մեզ մեղադրում են, ասում են՝ երբ հասնում ենք ապաշրջափակման կոնկրետ ստորագրելու փուլին, Հայաստանը խուսանավում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չկա այդպիսի բան, առնվազն երեք անգամ եղել է թուղթ, որ ասել ենք՝ հենց հիմա ստորագրում ենք, և այդ թղթի տրամաբանությունը եղել է այն, ինչ-որ մենք այսօր, ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նաև, իհարկե որպես նախագիծ շատ լավ է, շատ պոզիտիվ է, բայց մենք ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակային դարձրեցինք, որովհետև մեզ վերագրվում էր պարտավորություններ, դիրքորոշումներ: «Խաղաղության խաչմերուկը» առաջին օրից ենք բանակցել, սա է եղել մեր դիրքորոշումը: Հիմա այդ «Խաղաղության խաչմերուկը» հրապարակեցինք կամ այդ համախումբը, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե մենք ինչ ենք ուզում և ինչ չենք ուզում, որովհետև այդ թվում՝ Ադրբեջանը և նորից ուժեր փորձում էին ամբողջ աշխարհին համոզել, թե Հայաստանը հրաժարվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումից: Մենք հրապարակային ասացինք՝ մենք սրան պատրաստ ենք, հենց այսօր:

Պետրոս Ղազարյան – Ինչո՞ւ մենք չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք այնպես չէ, որ չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու, բայց ես քիչ առաջ ասացի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պիտի ընթերցվի, պիտի ընթերցվի՞, թե՞ չպիտի ընթերցվի:

Պետրոս Ղազարյան – Այդտեղ ուղղակի կապ կա՞ բանակցություններին չգնալու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այնպես չէ, որ բանակցությունների չենք գնում: Տեսեք, մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ սա եռակողմ հայտարարություն է, ըստ էության, այսօր գետնի վրա եռակողմ հայտարարությանը համապատասխանող ոչ մի բան գոյություն չունի:

Պետրոս Ղազարյան – Նաև մեզ մեղադրում են, թե մենք ուզում ենք «ջրել» այդ հայտարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կներեք, բայց ես ասացի, եկեք կարդանք այդ հայտարարությունը և նայենք այդ հայտարարությանն առնչվող տարածքում ի՞նչ է կատարվում: Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞: Եթե մեզնից ուզում են, մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք 9-րդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Հիմա եկեք նայենք 8-ը, 7-ը, 6-ը, 5-ը, 4-ը, 3-ը, 2-ը, 1-ը, տեսնենք` մի բան կա՞ իրականության մեջ: Կներեք, ասում եմ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ:

Պետրոս Ղազարյան – Իրենք վերջում ասում են, որ նրանք ավելի շատ դիտորդներ են, ոչ թե խաղաղապահներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դրանով իրենք զրոյացնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և մեզ պետք չէ դրանում մեղադրել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերըԱյսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ը փոխհատուցում է պահանջում Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել էԼայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով Թրամփ. ԱՄՆ զինված ուժերը կարող են վերացնել իրանցի պաշտոնյաներին Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր համալիրը․ մասնակցել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարըԻրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում. «Ժողովուրդ» Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ»ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ»Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք «Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրբ օգտակարը դառնում է վնասակար․ վիտամինների չափից շատ օգտագործման հետևանքներըՇաքարի չարաշահումը՝ ժամանակակից առողջության թաքնված սպառնալիքՇղթայական ավտովթար՝ Երևանում Ջուդ Բելինգհեմը հնարավորություն ունի դառնալու Անգլիայի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը. Լինեկեր Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցըԳերմանիան ներկայացրել է Եվրոպայի անվտանգության ամրապնդման նոր նախաձեռնություններՆԱՏՕ-ի երկրները քննարկում են պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումըՀնդկաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունըՍարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանն էՕպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունիՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել հումանիտար օգնությունը հակամարտությունների գոտիներումՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիԵվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Ամենադիտված