Կառլո Անչելոտիի որդին դարձել է «Լիլի» գլխավոր մարզիչը
Սպորտ
Ֆրանսիական «Լիլ» ֆուտբոլային ակումբը հայտարարեց Դավիդե Անչելոտիի գլխավոր մարզիչ նշանակման մասին։
36-ամյա իտալացին ստորագրել է երկամյա պայմանագիր։
2025/26 մրցաշրջանում թիմը Ֆրանսիայի առաջնության աղյուսակում զբաղեցրեց երրորդ տեղը։ Մրցաշրջանից հետո հայտարարվեց, որ ակումբը և գլխավոր մարզիչ Բրունո Ջենեզիոն որոշել են չերկարաձգել պայմանագիրը։
Դավիդե Անչելոտին իր հոր՝ Կառլո Անչելոտիի մարզչական շտաբի անդամ է Բրազիլիայի ազգային հավաքականում։ Նախկինում նա հոր հետ աշխատել է «Բավարիա Մյունխենում», «Էվերթոնում», «Նապոլիում», «Պարի Սեն Ժերմենում» և «Ռեալ Մադրիդում»։
Գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին 2025 թվականին վեց ամիս ղեկավարել է բրազիլական «Բոտաֆոգո» ակումբը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru