Պենտագոնի ղեկավարը կարող է իմփիչմենթի ենթարկվել
ԱՄՆՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին «գաղտնի» հոսպիտալացման պատճառով կարող է իմփիչմենթի որոշում ներկայացնել, հաղորդում է The Hill-ը։
Որոշումը կարող է կայացվել, քանի որ Օսթինը չի տեղեկացրել Սպիտակ տանը և Կոնգրեսին, որ ինքը մի քանի օրով հոսպիտալացվել է:
Հանրապետական Մեթ Ռոսենդեյլը ասել է, որ Օսթինի` Վաշինգտոնի «Ուոլթեր Ռիդ» ազգային ռազմական բժշկական կենտրոնում հոսպիտալացվելու տեղեկությունը գաղտնի պահելու որոշումը «խախտել է իր պաշտոնավարման երդումը» և «վտանգել ամերիկացի ժողովրդի կյանքը»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը հունվարի 1-ին հոսպիտալացվել է «Վալտեր Ռիդի» ազգային ռազմական բժշկական կենտրոնում `սովորական բժշկական ընթացակարգի համար:
Միաժամանակ, հանրությունից թաքցվում էր այն, որ նա հինգ օր գտնվել է հիվանդանոցում։