2023-ին ՀՀ-ն ընտրվել է բոլոր այն միջազգային կազմակերպություններում, որտեղ առաջադրել է իր թեկնածությունը
Քաղաքական2023 թ. Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է բոլոր այն միջազգային կազմակերպություններում, որտեղ առաջադրել է իր թեկնածությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Դրանք են՝
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի ընտրությունները՝ 2023-26 թթ. համար.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրությունները՝ 2023-2027 թթ. համար.
ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի ընտրությունները՝ 2024-2026 թթ. համար.
ՄԱԿ-ի Ծրագրերի և համակարգման կոմիտեի ընտրությունները՝ 2024-2026 թթ․ համար.
ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի ընտրությունները՝ 2024-2027 թթ. համար: