Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ Փաշինյան Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բաց Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Սիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով Երևան Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորությունները 

ՀՀ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են Քննչական կոմիտեին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում ձևավորվել է նոր՝ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն։

Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, ինչպես նաև` դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ 2024թ. հունվարի 1-ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։ 

Դրանով պայմանավորված՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության 47 հաստիքները, որոնցից 39-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 8-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկման, փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքում ձևավորվել է գլխավոր վարչության կարգավիճակ ունեցող նոր ստորաբաժանում՝ «ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն»։

Նշված ստորաբաժանումը, որը գործելու է անմիջապես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համակարգման ներքո, ներառում է 4 վարչություն։ 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ քննչական կոմիտեի կանոնադրությունում, որով սահմանվել են ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության իրավասություններն ու գործառույթները։ 

Սահմանվել է, որ նոր ստորաբաժանումը կազմակերպելու և նախաքննություն է իրականացնելու ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ (ագրեսիա իրականացնելու ուղղակի և հրապարակային կոչերը), 152-րդ (միջազգային ահաբեկչությունը), 308-ից 317-րդ (ահաբեկչության հետ կապված հանցագործությունները), 320-րդ (oրենքով չնախատեսված զինված միավորում ստեղծելը կամ ղեկավարելը), 321-րդ (oրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը), 326-ից 330-րդ (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը, ինչպես նաև զանգվածային անկարգությունները, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, վերջինիս արդարացումը), 349-րդ (միջազգային թռիչքների կանոնները խախտելը), 350-րդ (ՀՀ օդային տարածքի օգտագործման կանոնները խախտելը) հոդվածներով, 42-րդ գլխով (Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները) և 469-ից 471-րդ (պետական սահմանն ապօրինի հատելը, անօրինական միգրացիայի կազմակերպումը, պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև` Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված քրեական վարույթներով։ 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության բոլոր նախկին քննիչները, որոնք ցանկություն են հայտնել շարունակել իրենց ծառայությունը ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, պահպանելով իրենց կարգավիճակը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով արդեն իսկ նշանակվել են համապատասխան պաշտոններում։ 

Այն պաշտոնները, որոնք մնացել են թափուր, առաջիկայում կհամալրվեն ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոների զբաղեցման համար սահմանված ընթացակարգով։

երջիններիս դասային աստիճանները համապատասխանեցվել են Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճաններին: 

ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը տեղակայվել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքի հարևանությամբ՝ Մամիկոնյանց 48 հասցեում գտնվող ՀՀ ՔԿ վարչական շենքում։ 

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հնարավոր հաղորդումները կամ այդ հանցագործություններով իրականացվող նախաքննությանը վերաբերող դիմումները, այլ փաստաթղթերն անհրաժեշտ է հետայսու հասցեագրել նշված հասցեով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա
Ամենադիտված