Ադրբեջանն ու ԱՄԷ-ն համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել
Ավարտվել է ԱՄԷ–ի նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի պաշտոնական այցն Ադրբեջան:
Բաքվում ավելի վաղ կայացել է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ավարտին չորս փաստաթուղթ է ստորագրվել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին:
Մասնավորապես, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ԱՄԷ ներդրումների նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր էներգետիկ ոլորտում ներդրումային համագործակցության վերաբերյալ:
Բացի այդ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADONC) միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը