ՌԴ քաղաքացիներին կարող է արգելվել երկրից ոսկու դուրսբերումը
Այլ
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը մշակում է կառավարության որոշման նախագիծ, որը սահմանափակումներ է մտցնում ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից ոսկու դուրսբերման վրա։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը։
Նրա խոսքով, ոսկու արտահանման մաքսատուրքի սահմանումից հետո ֆիզիկական անձանց կողմից դրա դուրսբերումը կտրուկ աճել է և դարձել մաքսատուրքը շրջանցելու միջոց։
«Ինչու՞ վճարել 7% տուրք, եթե կարելի է չվճարել: Խցկում ես գրպաններդ ու գնում», - բացատրել է Մոիսեևը:
Որոշման նախագծով, ըստ փոխնախարարի, ֆիզիկական անձանց համար կսահմանվեն ոսկու դուրսբերման ֆիքսված ծավալներ։ Կոնկրետ թվեր դեռևս չեն հաղորդվում։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կհրապարակվի 2024 թվականի առաջին եռամսյակի վերջին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը