Երգչուհի Վալերիան իր 85-ամյա մորը մարզասրահ է տարել
ԺամանցԵրգչուհի Վալերիան իր 85-ամյա մորը մարզասրահ է տարել Դուբայում։ Երգչուհին սոցիալական ցանցերում նշել է, որ իր մայրիկը սպորտով է զբաղվել թոռան՝ Արտեմիի ընկերակցությամբ։
«Ընտանիքի երեք սերունդ մեկ մարզասրահում։ Իմ սիրելիների հետ»,- գրել է աստղը։
Երգչուհին պատմել է, որ մայրը վիրահատության է ենթարկվել 2019 թվականին։ Վալերիայի խոսքով՝ իր մայրիկը դժվարությամբ էր շարժվում, և առանց վիրահատական միջամտության նա կդառնար անկողնուն գամված։ Կնոջը վիրահատել են շվեյցարական կլինիկայում, որտեղ նա վերականգնողական աշխատանքներ է տարել։ Արտիստուհին նշել է, որ մայրը հետևել է բժիշկների բոլոր խորհուրդներին և ավելին՝ փորձել է արագ վերադառնալ ակտիվ ապրելակերպի, և դա նրան հաջողվել է։