Ատամնաբույժը հայտնել է, թե որ դեպքերում չի կարելի լվանալ ատամները
ԱյլԱնգլիայից ատամնաբույժը բացատրել է, թե որ դեպքերում չի կարելի լվանալ ատամները, գրում է LADBible-ը։ Բժշկուհու խոսքով՝ եթե անտեսեք իր խորհուրդները՝ կարող եք վնասել ինքներդ ձեզ։
Դոկտոր Շաադի Մանուչեհրին՝ Լոնդոնում բնակվող ատամնաբույժը, ասել է, որ կան երեք կոնկրետ իրավիճակներ, որոնց դեպքում չպետք է խոզանակել ատամները: Դրանցից առաջինը փսխելուց հետո ատամները լվանալն է:
«Ստամոքսի պարունակությունը չափազանց թթվային է, ուստի, եթե փսխելուց անմիջապես հետո ատամները խոզանակեք, ապա ձեր էմալը կփչանա»,- զգուշացրել է նա։
Շաադին նաև զգուշացրել է չխոզանակել ատամները նախաճաշից անմիջապես հետո, հատկապես, եթե ճաշացանկում քաղցրավենիք է եղել։
Բացի այդ, նա խորհուրդ է տվել գազավորված ըմպելիք խմելուց հետո ատամների մաքրումը որոշ ժամանակով հետաձգել։