ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Կապանի համայնքապետի հետ քննարկել է գլխավոր հյուպատոսության բացման հարցը
Արտաքին ՔաղաքականՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար ՍԵրգեյ Չաշչիխինը հանդիպել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցը, հայտնում են ՀՀ–ում ՌԴ դեսպանությունից։
Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում գործնական աջակցության համար: Ռուս դիվանագետը նաև կարևորել է Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների և առաջատար խմբի միջև շփումներն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքները։
Մանրամասն քննարկվել են մշակութային, հումանիտար, առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ոլորտները։
Ընդգծվել է Ռուսաստանի քաղաքների հետ քույր քաղաքների կապերի հաստատման և զարգացման կարևորությունը։
Հանդիպմանը մասնակցել է «Ռուսական տան»՝ Սյունիքի մարզում նախագծերի համադրող Լյուդմիլա Աղախանյանը։