Երևանյան լիճը կարող էր դառնալ մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը․ «Ազգային առաջընթաց»
ՀասարակությունԵրևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը լուսանկարներ է հրապարակել Երևանյան լճից ու ափամերձ տարածքից․
«Հիշում եք, չէ՞, մի քանի տարի առաջ մեկնարկեցին Երևանյան լճի և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։
Լիճը ոչ միայն պետք է մաքրվեր, այլև հարակից տարածքում պետք է ստեղծվեր հանգստի գոտի: Այն կարող էր դառնալ մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Համեմայն դեպս դրա բոլոր նախադրյալները կային:
Սկզբում բավական ծավալուն աշխատանք կատարվեց։
Այսօր արդեն պատկերը լրիվ այլ է»։