Էկվադորի բանտից հայտնի մաֆիոզ է անհետացել. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել
ԱյլՀանցախմբի ղեկավարը, որը, մասնավորապես, կասկածվում է երկրի նախագահի թեկնածուի սպանության մեջ, անհետացել է Էկվադորի բանտերից մեկում գտնվող խցից։ Երկրում երկամսյա ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է BBC-ն։
Ադոլֆո Մասիաս Վիլամարը՝ Ֆիտո մականունով, բանտում է գտնվել 12 տարի և միևնույն ժամանակ գլխավորել է «Լոս Չոներոս» («Մարդիկ Չոնե քաղաքից») հզոր մաֆիոզ խմբավորումը։ Վիլամարի խուցը գտնվում էր Գուայաքիլի բանտի այն հատվածում, որը հատկապես պետք է խստորեն պահպանվեր։
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան 60 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարել, որը, ի թիվս այլ բաների, ներառում է հասարակական հավաքների ժամանակավոր արգելք և պարետային ժամ։
Նախագահի խոսքով՝ արտակարգ դրությունը զինվորականներին ու ոստիկաններին թույլ կտա անմիջական վերահսկողություն հաստատել երկրի բանտերի վրա։