Մահացել է Scorpions-ի թմբկահար Ջեյմս Կոտակը
Այլ61 տարեկան հասակում մահացել է գերմանական Scorpions ռոք խմբի նախկին թմբկահար Ջեյմս Կոտակը, հայտնում է TMZ-ը։
Scorpions և Kingdom Come խմբերի անդամի մահվան փաստը հաստատել է երաժշտի դուստրը՝ Թոբին։ Նա ասել է, որ հայրը մահացել է երեքշաբթի առավոտյան՝ Լուիսվիլում, Կենտուկի նահանգում:
Հաղորդվում է, որ մահվան ստույգ պատճառը դեռ պարզված չէ։
Ջեյմս Կոտակը 1996-2016 թվականներին նվագել է Scorpions ռոք խմբում։