Բաքվին խաղաղության պայմանագրում երաշխիքներ պետք չեն. Ալիև
Արտաքին Քաղաքական«Խաղաղության պայմանագրի ստորագրման համար հիմնական պայմաններն այժմ ստեղծված են։ Հայաստանը ցանկանում է, որ այս հաշտության պայմանագիրը երաշխիքներ ունենա։ Մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ»,– տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Շեշտելով, որ դա կլինի խաղաղության պայմանագիր, որը կստորագրեն երկու ինքնիշխան պետություններ, Ալիևն ասել է. «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա դեմ չենք: Սակայն այս օգնությունը չպետք է պարտադրվի»։