Հարսի և փեսայի հարազատները կռվել են գաղտնի հարսանիքի պատճառով
ԱյլՀնդկաստանում հարսնացուի հարազատներն իմացել են նրա գաղտնի հարսանիքի մասին ու կռվել փեսայի հարազատների հետ։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Մադհյա Պրադեշ նահանգի Ինդաուր քաղաքում։ Հարսնացուի ծնողները պարզել են, որ նա ամուսնացել է, երբ հարսանեկան արարողությունն արդեն ավարտվել էր։ Դրանից հետո նրանք եկել են փեսայի հարազատների մոտ, ովքեր ընթրում էին հյուրերի հետ, և փորձել են վերադարձնել հարսին։ Քանի որ աղջիկը հրաժարվել է նրանց հետ մեկնել, ծեծկռտուք է սկսվել։
Ոստիկանության տվյալներով՝ ծեծկռտուքի հետևանքով տուժել է առնվազն ութ մարդ, վիրավորվել են և՛ հարսի, և՛ փեսայի հարազատները: