Նարեկ Նալբանդյանին պատկանող հյուրանոցային համալիրում «տեղ ու դադար» չի եղել. «Փաստ»
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթը տեղեկացրել էր, որ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Eighty Eigth (նախկին «Գոլդեն փելես») հյուրանոցաին համալիրի պաշտոնական բացման արարողությունը սպասվում է դեկտեմբերի վերջին: Տեղեկացրել էինք նաև, որ սպասվում է ճոխ միջոցառում՝ արտերկրից և Հայաստանից բավական ներկայացուցչական հյուրերի մասնակցությամբ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, մեր նախնական տեղեկությունները փաստացի հաստատվել են, «դեռ մի բան էլ ավելի». թե՛ բացման արարողությանը, թե՛ Ամանորի տոնական շոուին հյուրանոցային համալիրն ամբողջությամբ լեփ-լեցուն է եղել, կամ, ինչպես մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, «տեղ ու դադար չի եղել», իսկ բուն միջոցառումների բոլոր տեղերն ամրագրված են եղել նախապես:
Թերթի տեղեկություններով, Ամանորը Eighty Eigth-ում անցկացնել ցանկացողներից շատերին ստիպված են եղել մերժել. բանն այն է, որ տեղեր ամրագրել ցանկացողների թիվը շատ մեծ է եղել, սակայն բոլոր տեղերը վաղուց զբաղված են եղել: