Արարատ Միրզոյանը տարվա կտրվածքով կատարել է թվով 40 պաշտոնական և աշխատանքային այց դեպի այլ երկրներ
Քաղաքական2023 թվականը խիստ հագեցած էր այցերի տեսանկյունից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարվա կտրվածքով կատարել է թվով 40 պաշտոնական և աշխատանքային այց դեպի այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ:
Այցերն իրականացվել են ինչպես այն երկրներ, որոնց հետ կան ավանդական բարեկամական հարաբերություններ, այնպես էլ երկրներ, որոնց հետ քաղաքական երկխոսության և ոլորտային համագործակցության զարգացումն ունի մեծ ներուժ: Բազմակողմ ձևաչափով, նախարար Միրզոյանը մասնակցել է ինչպես միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ մասնակցությամբ ավանդաբար կազմակերպվող միջոցառումներին, այնպես էլ միջազգային համաժողովների. օր.՝ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացված էր Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկի՝ միջազգային անվտանգային հարցերով համաժողովին: