Բրյուս Ուիլլիսը՝ մայրիկի հետ՝ մանուկ հասակում և երիտասարդ տարիներին
ԼուսանկարներՖեյսբուքյան էջերից մեկում հրապարակվել է հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլլիսի՝ մայրիկի հետ արված լուսանկարները մանուկ հասակում և երիտասարդության տարիներին։
Ինչպես հայտնի է, Բրյուս Ուիլլիսն այժմ տառապում է ճակատաքունքային դեմենցիայով, որն օրեցօր արագորեն զարգանում է։
Օրեր առաջ Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի դուստրը՝ Սքաութը, կիսվել է հուզիչ լուսանկարով, որում քնքշորեն գրկել է անկողնում պառկած հորը։
Վերջերս լուրեր հայտնվեցին, որ դերասանը չի կարողանում խոսել, կարդալ և դադարել է ճանաչել իր սիրելիներին։ Նրա ընտանիքն անհանգստանում է, որ այս Նոր տարին կարող է վերջինը լինել նրա համար։
Դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը, և նրանց 3 դուստրերը շատ ժամանակ են անցկացնում Ուիլիսի հետ՝ աջակցելով նրան և իր ներկայիս կնոջը՝ Էմմա Հեմինգին, ինչպես նաև նրանց դուստրերին։