Բանակային երկու տարին կարևոր շրջափուլ է ամբողջ կյանքի համար․ դիրքապահ Երվանդ Պետրոսյան
Հասարակություն«Բանակային երկու տարին շատ կարևոր շրջափուլ է ամբողջ կյանքի համար։ Այս երկու տարիների ընթացքում ձեռք եմ բերել բանակային ընկերներ, որոնք հաստատ կլինեն նաև կյանքի ընկերներ։
Ինձ հետ տանելու եմ նաև կյանքի մեծ փորձ ու փորձառություն։
Անցած ուսումնական տարում պարգևատրվել եմ կրծքանշաններով, ինչպես նաև «ավագ սերժանտ» զինվորական կոչումով:
Մեր ստորաբաժանումում տիրում է համերաշխ, ես կասեի՝ եղբայրական մթնոլորտ»,-ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ասել է դիրքապահ Երվանդ Պետրոսյանը։