Լյուբով Ուսպենսկայան խոսել է անպատասխան սիրո մասին
ԺամանցԵրգչուհի Լյուբով Ուսպենսկայան moslenta.ru-ի հետ զրույցում խոստովանել է, որ ծանոթ չէ անպատասխան սիրուն։
Ուսպենսկայան պարզաբանել է, որ այդ զգացմունքներն ապրել են այն տղամարդիկ, որոնց ինքը լքել է։ Աստղի խոսքով՝ ինքը մի փոքր անլուրջ է սիրային հարցերում։
«Վերջում ես հասկանում էի, որ սխալվել եմ և լքում էի այդ տղամարդուն։ Որոշ տղամարդիկ ինձ դեռ սիրում են»,- կիսվել է երգչուհին։
2023 թվականի հոկտեմբերին Ուսպենսկայան հայտարարեց, որ երգիչ Ֆիլիպ Կիրկորովն իրեն ամուսնության առաջարկ է արել Ամերիկայում։ Այդ ժամանակ արտիստուհին ամուսնացած էր, ուստի մերժել էր։ Երգչուհու խոսքով՝ այդ իրադարձությունից մեկ շաբաթ անց Կիրկորովն ամուսնացել էր Ալլա Պուգաչովայի հետ։