Երևանում փոշու պարունակությունը ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հասարակություն«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հունվարի 3-9-ի դրությամբ․ (2024թ.)
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 3-ին, 4-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- ասվում է հաղորդագրության մեջ։