Հարուստ ժառանգորդուհին հրաժարվել է «ավելորդ» 25 միլիոն եվրոյից
ԱյլBASF քիմիական կոնցեռնի հիմնադիր Ֆրիդրիխ Էնգելհորնի ծոռնուհին, բազմամիլիոնանոց ունեցվածքի ժառանգորդ Մարլեն Էնգելհորնը քաղաքացիական ժողով է կազմակերպել՝ իր 25 միլիոն եվրո ունեցվածքը բաժանելու համար։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Ժողովը կանցկացվի վեց հանգստյան օրերին՝ մարտից հունիս ընկած ժամանակահատվածում։
31-ամյա Մարլեն Էնգելհորնը ցանկանում է, որ իր հսկայական հարստությունը վերաբաշխվի և տարիներ շարունակ պայքարում է իր հայրենի Ավստրիայում ավելի արդար հարկային համակարգի համար:
«25 միլիոն եվրոն պետք է վերաբաշխվի,- ասել է նա,- որովհետև պետությունը այն չի վերաբաշխում: Ես ունեմ այս գումարը, քանի որ դրանք չեն հարկվում»:
Ժողովում ընդգրկված են պատահականության սկզբունքով ընտրված 50 քաղաքացի։ Փորձագետների ղեկավարությամբ նրանք կորոշեն, թե ինչպես և ում բաժանել գումարը։