Կրակոց՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր. հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճ
ՀասարակությունԵրեկ՝ հունվարի 11-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրակոց է հնչել և կա վիրավոր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Մամիկոնյանը: