Օդի ջերմաստիճանը կնվազի
ՀասարակությունՀանրապետության տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին հանրապետության առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վ, հունվարի 12-ին, 13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը կնվազի 3-5, հունվարի 14-ի գիշերը ևս 6-8 աստիճանով, հունվարի 15-17-ը նույնքան կբարձրանա։
Երևանում հունվարի 13-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։
Հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։