Որոշ հայ պաշտոնյաների հայտարարությունները ապակառուցողական են ու չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա
Արտաքին Քաղաքական«Որոշ հայ պաշտոնյաների հայտարարությունները ապակառուցողական են ու չեն համապատասխանում իրականությանը»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահներն Արցախում չեն պաշտպանել բնակչությանը՝ թույլ տալով էթնիկ զտումներ:
«Մենք բազմիցս այս հայտարարությունների առնչությամբ ներկայացրել ենք ռուսական կողմի դիրքորոշումը: Նշել ենք, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և վստահաբար որևէ բանի չեն աջակցում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Այդ հայտարարությունները փաստերը խեղաթյուրելու փորձեր են՝ պատասխատանվությունից խուսափելու համար», - ասել է Զախարովան: