Մի շարք հանգամանքներ ազդում են Հայաստանում որոշ դեղերի բարձր գների վրա. պարզաբանում է նախարարը
ՀասարակությունՀայաստանում որոշ դեղերի գներ որոշակիորեն ավելի բարձր են, քան, օրինակ` Վրաստանում, քանի որ երկրում դեղերի նկատմամբ գործում է ավելացված արժեքի հարկ:
Այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով դեղերի արժեքներին:
«Քանի որ Հայաստանն ունի ավելացված արժեքի հարկ դեղերի նկատմամբ, դրանք որոշակի առումով ավելի բարձր են, քան Վրաստանում: Ազդում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը բավականին փոքր շուկա է, և տվյալ շուկայում լինելու՝ դեղորայքային կազմակերպությունների գնային քաղաքականությունը տարբերվում է մեծ շուկաներից: Կան մի շարք հանգամանքներ, որոնք ինչ-որ առումով նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը»,-ասաց նախարարը:
Սակայն Ավանեսյանի վստահեցմամբ՝ նախատեսվող կարգավորման մեխանիզմներն ազդելու են նաև դեղորայքի գների վրա, այսինքն՝ շատ ավելի մատչելի ու մրցակցային գներով են ձեռք բերվելու դեղերը: Արդյունքում թե պետությունը, թե քաղաքացին ավելի քիչ են վճարելու դեղերի համար: