Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը վերանշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
Նշենք, որ իշխանությունները նախաձեռնել էին օրենքի փոփոխություն։ Օրենքի փոփոխության համաձայն՝ քաղաքացիական անձը կարող է դառնալ ԱԱԾ տնօրեն։ Նախկինում արգելք կար, որ պետք է ԱԱԾ տնօրենը համակարգում 10 տարվա ծառայող լիներ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը