Տիրան Խաչատրյանը հարցաքննվել է
ԻրավունքԵրեկ մամուլը գրել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Արամուս գյուղում հայտնվել է ծեծկռտուքի կիզակետում, ապա ձերբակալվել:
«Հրապարակ»-ը հղում անելով՝ իր աղբյուրներին հայտնում է.
«Քննչական կոմիտեի մեր աղբյուրի խոսքով՝ Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի միջադեպի գործը Կոտայքի քննչական կոմիտեից տեղափոխվել է Քննչական կոմիտեի Հատուկ կարեւորագույն գոծերով քննչական վարչություն եւ կքննվի այնտեղ։
Մենք նաև տեղեկացանք, որ երկու ժամ առաջ Խաչատրյանը հարցաքննվել է»: