Գալկինն ու Սերդուչկան տուգանվել են ԱՄԷ–ում հակառուսական հայտարարությունների համար
ԱյլՌուս կատակերգու և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) տուգանվել է 100 հազար դիրհամով սեփական համերգի ժամանակ հակառուսական հայտարարությունների համար, իսկ ուկրաինացի դերասան ու երգիչ Անդրեյ Դանիլկոյի (ստեղծագործական կեղծանունը՝ Վերկա Սերդուչկա) մուտքն այս երկիր ընդմիշտ արգելվել է։ Այս տեղեկությունը հայտնվել է Mash տելեգրամյան ալիքում։
«Օտարերկրյա գործակալ Մաքսիմ Գալկինը և Վերկա Սերդուչկան նույնպես խնդիրներ ունեն Դուբայի կառավարության հետ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ալիքի տեղեկություններով՝ Էմիրությունների զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի դեպարտամենտը ձեռք է բերել անցյալ տարի Դուբայում Գալկինի համերգից մի տեսաձայնագրություն, որի ընթացքում հնչել է «Փառք Ուկրաինային» արտահայտությունը, որը համարվել է որպես «ազգամիջյան հակամարտություն հրահրող»:
Իսկ ահա Սերդյուչկան 2022 թվականին կորպորատիվ երեկույթի ժամանակ հակառուսական հայտարարություններ է հնչեցրել։
Ալիքի տվյալներով՝ դրա հետ կապված Դանիլկոյին տուգանել են և ընդմիշտ արգելել նրա մուտքը ԱՄԷ։