Փորձագետները պարզել են «այլմոլորակային մումիաների» մասին ճշմարտությունը
ԱյլՊերուի Դատաբժշկության և քրեագիտության ազգային ինստիտուտը վերջապես հերքել է 2023 թվականին Նասկա անապատում հայտնաբերված մումիաների այլմոլորակային ծագումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ըստ մասնագետների՝ դրանք պատրաստված են թղթից, սոսինձից, մետաղից, ինչպես նաև մարդու և կենդանիների ոսկորներից։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին լրագրող և ուֆոլոգ Հայմե Մաուսանը Մեքսիկայի Կոնգրես էր բերել Նասկա անապատում հայտնաբերված «երկու հումանոիդների մումիաները»։ Նա պնդել էր, որ 60 սանտիմետրանոց մարմինները՝ մոտ հազար տարեկան են և պատկանում են այլմոլորակայիններին։