Ջուլիա Ֆոքսը միջոցառմանը ներկայացել է սադրիչ կերպարով (լուսանկարներ)
ԼուսանկարներԻտալական ծագումով 33-ամյա ամերիկացի մոդել և դերասանուհի Ջուլիա Ֆոքսը տպավորիչ կերպով է ներկայացել Նյու Յորքում Sotheby's Celebrates Visions of America միջոցառմանը, հայտնում է Daily Mail-ը։
Մոդելը միջոցառման համար ընտրել է շքեղ հարսանեկան լուք։
Նշվում է, որ Ֆոքսի կերպարը չի վրիպել Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի ուշադրությունից։
Անցյալ տարի տված հարցազրույցում Ֆոքսը խոստովանել էր, որ սիրում էր սադրիչ հագնվել և ռիսկի դիմել՝ հանուն գեղեցկության։