ՀՀ շախմատի առաջնության 2-րդ տուրում հաղթանակ են տոնել Գևորգյանը, Գասպարյանը, Անդրիասյանը, Ղարիբյանը
Սպորտ
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան երկրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ տոնեցին Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը: Ոչ-ոքիներ գրանցվեցին Ավետիսյան-Կոբակ, Խաչատրյան-Ստեփանյան, Գրիգորյան-Գաբոյան զույգերի պարտիաներում: Երկրորդ տուրից հետո Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը մրցաշարային աղյուսակի առաջատարներն են:
Տղամարդկանց առաջնությունում միավորը կիսեցին Պետրոսյան-Տեր-Սահակյան, Հարությունյան-Դավթյան, Հովհաննիսյան-Չաքրյան զույգերը: Հաղթանակ տոնեցին Զավեն Անդրիասյանն ու Մամիկոն Ղարիբյանը:
Տղամարդկանց մրցաշարում առաջատարները երեքն են` Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան