ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումերը ուժեղացված ռեժիմով շարունակում են աշխատանքները
ՀասարակությունԵղանակային պայմանների կտրուկ վատթարացմամբ պայմանավորված Սյունիքի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը շարունակում է շուրջօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն իրականացնել մարզի ավտոճանապարհների անանցանելի և բարդ հատվածներում։
Ձնաբքի պայմաններում փրկարարները ողջ գիշեր աշխատանքներ են իրականացրել Հարժիս-Շինուհայր, Տաթև-Լծեն և Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներում։
Միայն Տաթև-Լծեն ավտաճանապարհին քարշակման միջոցով երթևեկելի հատված է դուրս բերվել 79 տրանսպորտային միջոց, որից 77-ը բեռնատար, 2-ը` մարդատար ավտոմեքենա։ Միաժամանակ 79 վարորդի և 6 ուղևորի ցուցաբերվել է համապատասխան օգնություն։
Ճանապարահների անցանելիությունը ապահովելու, քաղաքացիներին օգնելու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով աշխատանքները շարունակվում են։