Առնոլդ Շվարցենեգերին ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում
ԺամանցՀունվարի 17-ին 76-ամյա դերասան, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը թռել է Բավարիայի մայրաքաղաք։ Այնտեղից նա նախատեսում էր մեկնել Ավստրիայի Կիցբյուել, որտեղ ընթանում է Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովը։
Շվարցենեգերին բերման են ենթարկել մաքսային ստուգման ժամանակ։ Նա մի քանի ժամ գտնվել է օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում։ Խնդիրները ծագել են այն պատճառով, որ Շվարցենեգերի մոտ հայտնաբերվել է շվեյցարական «Audemars Piguet» ընկերության շքեղ ժամացույց։ Դերասանը պնդել է, որ մտադիր էր դրանք վաճառել աճուրդով։
Հրապարակման մեջ չի նշվում, թե ինչու է դա համարվում խախտում կամ կալանավորման պատճառ։ Հավանաբար, դերասանը պարտավոր էր դրանք հայտարարագրել։