Գալուզինը և Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Արտաքին ՔաղաքականՄիխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ ՌԴ փոխնախարարն ընդգծել է կարգավորման հարցով եռակողմ աշխատանքների շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը։
«Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը։ Ռուսական կողմն ընդգծել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածությունների հիման վրա»,- ասվում է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Հայաստանի դեսպանի խնդրանքով։