Բնակարաններով ապահովման ծրագրից կօգտնվեն ոչ միայն սեպտեմբերյան, այլև 44-օրյայից տուժած արցախցիները
ՀասարակությունԲնակարաններով ապահովման ծրագիրը վերաբերվելու է ոչ միայն սեպտեմբերյան դեպքերի, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: Այդ մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը։
Փաշինյանը նշում է, թե մեծ խորհրդակցություն կհրավիրի Արցախից բռնահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը քննարկելու համար․ «Քանի որ թեման շատ լուրջ է, մենք մեկ շաբաթվա ընթացքում մեծ խորհրդակցություն կհրավիրենք և այդ ընթացքում կկայացնենք վերջնական որոշումներ, ծրագրին ընթացք կտանք»,- ասել է նա։