Բժիշկը կես ժամ արհեստական շնչառություն է տվել հիվանդ երեխային ու կորցրել գիտակցությունը
Չինաստանում բժիշկը կես ժամ ասֆիքսիա ունեցող երեխային արհեստական շնչառություն տալուց հետո ուշագնաց է եղել։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Հենան նահանգում։ Մեկուկես տարեկան տղան տեղափոխվել է հիվանդանոց, երեխան խեղդվել է ընկույզից և սկսել շնչահեղձ լինել։
Բժիշկները մաքրել են նրա ստամոքսը և հանել ընկույզները, սակայն մեկ օր անց պարզվել է, որ օտար մարմինների կտորները մտել են փոքրիկ պացիենտի թոքերը։
Վիրահատությունը կատարել է 64-ամյա բժիշկ Չժուն Յանը, ով վիրահատության ժամանակ նկատել է, որ երեխայի արյան մեջ թթվածնի մակարդակը արագորեն նվազում է։ Տղամարդը բրոնխոսկոպի միջոցով սկսել է երեխային արհեստական շնչառություն տակ, օդ է փչել հիվանդի թոքերը և 30 րոպե կատարել վիրահատությունը, որից հետո կորցրել է գիտակցությունը։
«Կուրծքիս մեջ սեղմվածություն զգացի, վերջույթներիս՝ թմրություն: Ես շատ էի քրտնել, հագուստս ու ձեռնոցներս կպել էին մարմնիս»,- պատմել է Չժուն Յանը։
Վիրաբույժին ուշքի են բերել գործընկերները, տղայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը