Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ խաբեությամբ է ստացել գլխավոր դերերը
ԺամանցԴերասանուհի Նիկոլ Քիդմանը պատմել է, թե ինչպես է իր կարիերայի սկզբում խաբել ռեժիսորներին։ Այս մասին նա խոսել է Independent-ին տված հարցազրույցում:
Գործակալների խոսքով՝ դերասանուհին «չափազանց բարձրահասակ» է եղել, ուստի լսումներից առաջ հաճախ ստիպված է եղել խաբել ռեժիսորներին։ Դերասանուհու իրական հասակը 180 սանտիմետր էր, սակայն հարցաթերթերում նա գրել էր, որ 178 սանտիմետր է։
«Ինձ ասում էին. «Դու կարիերա չես ունենա: Դու չափազանց բարձրահասակ ես»: Հիմա լսում եմ. «Դու շատ ավելի բարձրահասակ ես, քան կարծում էի»: Կամ տղամարդիկ վիճում են, թե որքան բարձր պետք է լինեն իմ կրունկները: Ամեն անգամ, երբ պետք է քայլեմ կարմիր գորգով, ինձ շատ բարձր հարթակներով կոշիկներ են ուղարկում։ Իսկ ես ասում եմ. «Ես կլինեմ ամենաբարձրահասակ մարդը՝ ընձուղտ»,– պատմել է Քիդմանը: