«Իմ կյանքի պատմությունը չունի ստանդարտ ընթացք»․ DJ Վակցինան շնորհակալություն է հայտնել սիրելիին
ԺամանցDJ Վակցինան Instagram-ում կիսվել է ընտանեկան կադրերով ու շնորհակալություն հայտնել սիրելիին՝ «լավի հանդեպ հավատը» իրեն վերադարձնելու համար։ Լուսանկարներում Վակցինան (Արուսիկ Մկրտչյան) երեխաների ու սիրելիի հետ է։ Հրապարակմանը կից հայտնի դիջեյը գրել է․
«Իմ կյանքի պատմությունը չունի ստանդարտ ընթացք, չի եղել հեշտ, չի եղել հեքիաթային, եղել է այնպիսին, ինչպին պետք է լիներ։ Նախ եւ առաջ, ինձ չեն սովորեցրել, որ մարդիկ լինում են տարբեր, եւ պետք չէ բոլորին նվիրվել եւ մտածել՝ ազնիվ են, արդար կամ 1 երեսով»։
Արուսիկը հավելել է, որ հաճախ է ամենամոտ մարդկանց կողմից մեջքից հարվածներ ստացել, ինչն իրեն «մինչեւ հոգու խորքը ցավեցրել է», բայց դիջեյը նաեւ նշել է, որ դեռ պայքարում է մարդկանց հանդեպ մեծ հավատի պահպանման համար․ «Գիտեմ, որ վատերի կողքին կան հոյակապ անձինք, ովքեր ոչ միայն ազնիվ են, այլեւ կրում են բարձր մարդկային արժեքներ։
Ես շնորհակալ եմ այժմ իմ կողքին գտնվող իսկական մարդկանց, հատկապես Հովո Ամիրյանին, որ վերադարձրեց հավատը լավի հանդեպ։ Ես քեզ շատ սիրում եմ ու ուզում եմ՝ միշտ այդքան ուժեղ, սթափ, սրտացավ ու մեր կողքին լինես»,-եզրափակել է Արուսիկը։