Շվարցենեգերն ազատ է արձակվել․ նա պետք է 35 հազար եվրո տուգանք վճարի
Ժամանց76-ամյա դերասան, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը, ով ձերբակալվել էր Մյունխենի օդանավակայանում՝ թանկարժեք ժամացույց տեղափոխելու փորձի ժամանակ, ազատ է արձակվել։
Սակայն դերասանը պետք է վճարի 35 հազար եվրո տուգանք, գրում է Bild թերթը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Շվարցենեգերը մի քանի ժամ անցկացրել է օդանավակայանում։ Նրան հարցաքննել են։
Դերասանը, ինչպես նշում է թերթը, զանգահարել է իր փաստաբաններին։ Շվարցենեգերը փորձել է բացատրել, որ ժամացույցը պետք է վաճառվեր աճուրդում բարեգործական ծրագրի շրջանակներում։