Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ
Արտաքին ՔաղաքականԴավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկիի հետ:
Զրույցի ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը:
Այս համատեքստում երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հարաբերություններում առկա են փոխշահավետ համագործակցության դրական նախապայմանները և ներուժը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, առկա զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին:
Հանդիպման ավարտին զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել երկկողմ օրակարգն ընդլայնելու, բազմոլորտ համագործակցությունը առաջմղելու համար: