Հարությունյանը և Գալուզինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ․ մանրամասներ
Արտաքին Քաղաքական
Հունվարի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Գալուզինն ընդունեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ դեսպան Հարությունյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները` մտահոգություն հայտնելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ:
Դեսպանն ընդգծեց ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան