Ինչպես է Քիմ Քարդաշյանը նշել դստեր՝ Չիկագոյի 6-ամյակը (լուսանկարներ)
ԼուսանկարներՔիմ Քարդաշյանի կրտսեր դուստրը՝ Չիկագո Ուեսթը, դարձավ վեց տարեկան։ Վաղ առավոտյան սոցցանցերում աղջկան շնորհավորել են ամերիկյան ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի անդամները։ Հեռուստաաստղը նաև կիսվել է ռեփեր Քանյե Ուեսթի դստեր մասնակցությամբ՝ տարիների ընթացքում արված զվարճալի լուսանկարներով։
Քարդաշյանը նաև բացահայտել է դստեր բնավորության գծերը։ Պարզվում է, որ մոդելը հավատում է հորոսկոպին։
«Շնորհավոր 6-րդ տարեդարձդ, Չիկագո։ Անկեղծ ասած, ես շատ բան չգիտեի համաստեղությամբ Այծեղջյուր աղջնակին մեծացնելու մասին, բայց քեզ հետ ամեն ինչ այնքան հեշտ է, զվարճալի ու թեթեւ։ Ես արդեն տեսնում եմ, թե ինչ վճռականություն եւ նպատակասլացություն դու ունես քո ներսում: Դու այնքան խելացի ես, քաղցր, ծիծաղելի եւ այնքան սիրված քո շրջապատի կողմից՝ հատկապես զարմիկներիդ: Հեքիաթային է ձեզ միասին տեսնելն ու զգալն այն ամբողջ սերը, որը կա ազգականների միջեւ: Ես քեզ շատ եմ սիրում Չի Չի եւ չեմ կարողանում հավատալ, որ դու արդեն 6 տարեկան ես: Ես շատ ուրախ եմ, որ քո մայրիկն եմ»,-լուսանկարներին կից գրել է Քիմը։