Երևանում 60-ամյա տղամարդ է վրաերթի ենթարկվել․ վարորդը դիմել է փախուստի
Արտաքին ՔաղաքականՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, գրում է Shamshyan-ը։
Պարեկները տղամարդուն հայտնaբերել են գլխի հատվածում վնասված հետքերով ու ահազանգել են շտապօգնություն, ու մինչ շտապօգնությունը կժամաներ, նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, և այս պահին նշված բաժնի քննիչներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքացուն վրաերթի ենթարկած, դեպքի վայրը լքած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Երևանի բնակիչ 60-ամյա Գևորգ Հ.-ն է:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։