«Հրապարակ». Հայտնի է՝ որ հանձնաժողովում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերից պատգամավորի մանդատ ստացած Լեւոն Քոչարյանը կընդգրկվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Մինչ այժմ նա որեւէ հանձնաժողովում ընդգրկված չէր, չնայած օրենքը պահանջում է, որ բոլոր պատգամավորներն անդամակցեն որեւէ մշտական հանձնաժողովի։ Բանն այն է, որ Լ․ Քոչարյանը փոխարինում է Արմեն Չարչյանին, ով առողջապահության հանձնաժողովի անդամ էր: Բնական է, որ այդ հանձնաժողովը նրան հարմար չէր:
Մենք տեղեկացանք, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ընդգրկված Ասպրամ Կրպեյանն է իր տեղը զիջել Լեւոնին` տեղափոխվելով առողջապահության հանձնաժողով։
Հիշեցնենք․ այս հանձնաժողովում «Հայաստան» դաշինքից ընդգրկված են նաեւ Արմեն Ռուստամյանը եւ Քրիստինե Վարդանյանը»: