Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 65 դեպք
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-18-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3, բնակարանային գողության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, ավտոմեքենայի գողության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթղթեր կեղծելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, պետական սահմանն ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։ Կամավորր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: