«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածություններում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև. Լավրով
Արտաքին Քաղաքական«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածություններում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»: «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև: 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունում, որը դադարեցրել է պատերազմը, ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը», -ասել է Լավրովը։