Քանյե Ուեսթը «հեռացրել» է ատամները և դրանք փոխարինել 850 հազար դոլար արժողությամբ պրոթեզով
ԱյլՔանյե Ուեսթը Instagram-ի իր էջի սթորի բաժնում նոր լուսանկար է հրապարակել, որը բուռն քննարկումների տեղիք է տվել համացանցում։
46-ամյա ռեփերը լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր նոր ժպիտը։
The Daily Mail-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ արտիստն իբր հեռացրել է իր բոլոր ատամները և դրանք փոխարինել տիտանե իմպլանտներով՝ 850 հազար դոլար արժողությամբ: Ըստ ինսայդերի՝ Ուեսթի «նոր ատամները» պարզվում է, որ «ադամանդից էլ թանկ են». դրանք պատրատվել են հատուկ նրա համար: Daily Mail-ը հավելում է, որ աստղի պրոթեզները տեղադրել է բժիշկ Թոմաս Քոնելին Բևերլի Հիլզում, իսկ այն ստեղծել է Նաոկի Հայաշին։