Արդյո՞ք Իսրայելը կհեռացվի «Եվրատեսիլ» երգի մրցույթից
Այլ
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները պատասխանել են ակտիվիստների պահանջներին՝ հեռացնել Իսրայելին երաժշտական մրցույթից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռարձակողների միության (EBU) մեկնաբանությանը։
EBU-ն մատնանշել է իսրայելական Kan հեռուստաընկերության հետ համագործակցության երկար պատմությունը:
«Սա մրցույթ է հեռարձակողների համար, ոչ թե կառավարությունների, և իսրայելական հեռարձակողը դրան մասնակցում է արդեն 50 տարի», - ասել է EBU-ն:
Բացի այդ, մրցույթի կազմակերպիչներն ընդգծել են, որ «Եվրատեսիլը» ցանկանում է պահպանել իր կարգավիճակը՝ որպես «միջոցառում՝ առանց քաղաքականության, որը երաժշտության միջոցով միավորում է հանդիսատեսին ամբողջ աշխարհում»։ EBU-ն նաև հավելել է, որ իսրայելցիները շարունակում են մրցել խոշոր միջազգային սպորտային մրցումների ժամանակ:
Երաժիշտներն ու հասարակական ակտիվիստները պահանջում են, որ Իսրայելը հեռացվի «Եվրատեսիլ» երգի մրցույթից Գազայի հատվածում հակամարտության պատճառով։ Համապատասխան խնդրագիրը ստորագրել են, մասնավորապես, ֆինն երաժիշտները։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից