Ալեն Սիմոնյանը պատվիրակություն է գործուղում Ստրասբուրգ
Արտաքին ՔաղաքականԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի հունվարի 21-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ Լուսինե ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Էմմա ՊԱԼՅԱՆԻՆ, Արմենուհի ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ, Ռուստամ ԲԱՔՈՅԱՆԻՆ, Մարինա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Տիգրան ՊԱՐՍԻԼՅԱՆԻՆ, Զեմֆիրա ՄԻՐԶՈԵՎԱՅԻՆ, Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ եւ Տաթեւիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»։